Պուտինը և Էրդողանը ընդարձակ օրակարգով հանդիպում կունենան

Հրապարակող՝

Turkish President Erdogan meets with Russia's President Putin at the Presidential Palace in Ankara

Ամենադիտվածներ

Ռուսաստանի նախագահ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջիկայում կհանդիպեն: Նրանք նախատեսում են քննարկել երկկողմ հարաբերությունները և սիրիական խնդիրները Էրդողանի՝ Ռուսաստան կատարելիք աշխատանքային այցի ընթացքում:

«Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այց է նախապատրաստվում: Օրակարգը երկկողմ հարաբերությունների մեկնարկից ի վեր ամենաընդարձակն է: Բազմակողմանի հարաբերություններ են, և նախագահները միշտ այս համատեքստում խոսելու բան ունեն: Բայց, իհարկե, Սիրիան եւ տարածաշրջանային այլ հակամարտություններն առաջնային քննարկման թեմաներից են»,- ասել է Պեսկովը:

Ամենաթարմ