Պուտինը Իսրայելին ու Պաղեստինին կոչ է արել դադարեցնել զինված հակամարտությունը

Ամենադիտվածներ

ՌԻԱ Նովոստի-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իսրայելին ու Պաղեստինին կոչ է արել դադարեցնել միմյանց միջև զինված հակամարտությունը: Պուտինն այս մասին ասել է այսօր օտարերկրյա պետությունների դեսպաններին հավատարմագրերը հանձնելու ժամանակ։

Վլադիմիր Պուտինը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ երկու երկրների միջև առճակատման բռնկումն արդեն հանգեցրել է մեծ թվով քաղաքացիական զոհերի, այդ թվում ՝ երեխաների:

«Մենք կարևոր ենք համարում երկու կողմերի միջև բռնությունների դադարեցումը՝ ակտիվորեն փնտրելով լուծում` հիմնված ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևի և միջազգային իրավունքի ընդհանուր ճանաչված սկզբունքների վրա », – ընդգծել է Պուտինը։

Ամենաթարմ