Պուտինն ու Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել

Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիրր Պուտինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև հեռախոսազրույց է կայացել: Նախագահները քննարկել են Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունները:


Հիշեցնենք, որ Բելառուսի մի շարք քաղաքներում օգոստոսի 9-ից նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ակցիաներ են անցկացվում, որոնք ուղեկցվում են իրավապահների հետ բախումներով: Պաշտոնական տվյալներով՝ ընտրություններում հաղթել է գործող նախագահ Լուկաշենկոն՝ ձայների 80.1 տոկոսով:

Ամենաթարմ