ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ պատրաստ է միջնորդ դառնալ Ղրղզստանի և Տաջիկստանի միջև կոնֆլիկտը կարգավորելու հարցում։
«Անկասկած, հաշվի առնելով տարբեր ձևաչափերում՝ ՀԱՊԿ և այլն, մեր ընդհանրությունը, նախագահ Պուտինը միշտ պատրաստ է միջնորդ դառնալ մասնակից երկրների միջև սուր խնդիրները լուծելու հարցում: Դա արդեն բազմիցս ապացուցվել է»,-ասել է Պուտինը:
Հիշեցնենք, որ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին իրավիճակը սրվել էր ապրիլի 28-ին այն բանից հետո, երբ Տաջիկստանի քաղաքացիները սկսել էին տեսանկարահանող սարքեր տեղադրել Քոք-Թաշ գյուղում:
Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի»-ից:
