ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սենատորների հետ հանդիպման ընթացքում հայտնել է, որ Ռուսաստանը շուտով գրանցելու է կորոնավիրուսի դեմ երկրորդ պատվաստանյութը:
«Ի դեպ, շուտով կգրանցվի կորոնավիրուսի դեմ երկրորդ հակավիրուսային պատվաստանյութը»,- նշել է Պուտինը:
Մինչ այս հայտնել էինք, որ Պուտինի դուստրն առաջիններից էր, որը փորձարկել է կորոնավիրուսի դեմ առաջին ռուսական պատվաստանյութը: Ամեն ինչ լավ է անցել:
Պուտինը ընդգծել է, որ Ռուսաստանի առողջապահական համակարգը պատրաստ է արդյունավետորեն դիմակայել կորոնավիրուսին և վարակիչ հիվանդությունների սեզոնային բռնկումներին: