Կրեմլի պաշտոնական կայքը հատնում է, որ կորոնավիրևուսի դեմ պայքարի համար Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրում գենոմային ուսումնասիրություններով զբաղվող բոլոր կենտրոններին հանձնարարել է զբաղվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փնտրտուքով։
Հրահանգի իրականացմանը հետևելու են Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, փոխվարչապետը և նախագահի օգնականը։
Նրանք պետք է ապահովեն, որ մինչև օգոստոսի 1-ը այդ գենոմային կենտրոնները անհրաժեշտության դեպքում վերասարքավորվեն ու մասնագիտանան կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ։