ՄԿ-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Մոսկվա: Կրեմլ: Պուտին» հաղորդաշարի եթերում, բացատրել է՝ ինչու Ռուսաստանն ուղիղ ռազմական աջակցություն չի ցուցաբերել Հայաստանին՝ լինելով ՀԱՊԿ անդամ։
Պուտինը բացատրել է, որ Ադրբեջանը սկսել է պատերազմը Լեռնային Ղարաբաղի դեմ, մարտերն անցկացվել են միայն այդ տարածքում, սակայն Երևանն այդպես էլ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղը:
«Միջազգային իրավունքի տեսանկյունից դա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղն ու դրա տարածքը եղել և այժմ էլ Ադրբեջանի Հանրապետության մասն է»,- նշել է Պուտինը:
Պուտինի խոսքով՝ Հայաստանի տարածքի նկատմամբ ագրեսիա չի եղել: Ուստի Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն իրավունք չի ունեցել մասնակցել այդ հակամարտությանը։
Ինչ վերաբերում է Երևանի հետ ռազմատեխնիկական համագործակցությանը, Հայաստանը ստացել է անհրաժեշտ օգնությունը:

