ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է համաշխարհային տնտեսական շուկայում տարվող «անկանոն մարտերի» մասին:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ այս մասին նա խոսել է Դուշամբեում՝ Ասիայի հետ համագործակցության և վստահության սկզբունքների թեմայի շրջանակներում տեղի ունեցող համագումարի ժամանակ:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահը հայտարարել է, որ աշխարհում ընթացող տնտեսական մրցակցության պայմաններում մի շարք երկրներ, անկառավարելի «անկանոն մարտերի» են դուրս գալիս ու պայքարում միմյանց դեմ շուկայական կանոններին հակառակ:
Պուտինի խոսքերով՝ պետք է համատեղ աշխատանք տանել՝ միմյանց հանդեպ վստահությունն ու ազնիվ համագործակցությունը վերականգնելու ուղղությամբ:
«Որպես առաջին քայլ՝ պետք է պատժամիջոցների ցանկից հանել գոնե սոցիալ-մարդասիրական ոլորտը: Նկատի ունեմ առաջին անհրաժեշտության պարագաները, դեղորայքը, բժշկական արտադրանքը: Կարծում եմ՝ սրա հետ դժվար է չհամաձայնել»,- ասել է ՌԴ նախագահը: