Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հաղորդում է Anadolu-ն:
- Թուրքիան Սիրիայի քրդերին կոչ է արել ինքնակամ հանձնվել
- Էրդողանն ու Թրամփը հանդիպում կունենան՝ չնայած ԱՄՆ նախագահի սպառնալիքներին
«Մեր նախագահը Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Սիրիայի հյուսիսում սպասվող գործողությունները: Էրդողանը նշել է, որ այդ գործողությունը մեծ ներդրում է լինելու Սիրիայում խաղաղության և կայունության հաստատման գործում և ճանապարհ է հարթելու երկրում քաղաքական կարգավորման գործընթացի համար»,-ասված է նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ:
Էրդողանը նաև շնորհակալություն է հայտնել Պուտինին այս իրավիճակում կառուցողական մոտեցում ցուցաբերելու համար: