Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն մայիսի 29-ին

Ամենադիտվածներ

ՌԴ Պետդումայի Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն տեղեկություններ է ներկայացրել է ՀՀ և ՌԴ ղեկավարներ՝ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առաջիկա հանդիպման մասին:

Մատվիենկոյի խոսքերով` Պուտինն ու Փաշինյանը, հնարավոր է՝ հանդիպեն մայիսի 29-ին, Ղազախստանում` ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի 5-րդ գագաթնաժողովի շրջանակներում:

«ՌԴ և Հայաստանի քաղաքական փոխգործակցությունը շատ կառուցողական է և դինամիկ: Մեր երկրների ղեկավարներն անցյալ տարի հանդիպել են յոթ անգամ, նրանք մշտական կապի մեջ են, առկա են հեռախոսազրույցներ: Մայիսի 29-ին Ղազախստանում կայանալիք ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի հերթակում տեղի կունենա հանդիպում, իսկ հոկտեմբերի 1-ին նույն միջոցառումը կանցկացվի Երևանում, որտեղ մեր երկրների ղեկավարները ևս հնարավորություն կունենան հանդիպելու», – ասել է նա ՀՀ Ազգային Ժողովի խոսնակ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ:

Հայտնում է Ռիա Նովոստի լրատվական գործակալությունը:

Ամենաթարմ