fbpx
Աշխարհ

15:30 10/9/2019

Պուտինը 30 գեներալի ազատել է աշխատանքից

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ իրավապահ մարմիններում բարձր պաշտոններ զբաղեցնող մոտ 30 գեներալ և գնդապետ է ազատվել աշխատանքից։ Այս մասին գրում է Коммерсантъ-ը:

Պաշտոնից ազատված անձանց մեջ են Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների գծով ղեկավարի ավագ օգնական, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոմիսարովը, որը համակարգում էր երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտը, Քննչական կոմիտեի՝ Ղրիմի հարցերով վարչության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Միխայիլ Նազարովը և Քննչական կոմիտեի՝ Դաղստանի հարցերով վարչության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Դուբրովինը:

Պարբերականը նաև գրում է, որ վերջին օրերին Պուտինը նաև մի քանի կարևոր նշանակումներ է կատարել:

Վերեվ