պաշտոնից ազատում

  • Բագրատ Բադալյանն ազատվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից

    Բագրատ Բադալյանն ազատվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Բագրատ Բադալյանն ազատվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բագրատ Բադալյանին ազատել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

  • Սամվել Հարությունյանն ազատվել է Գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

    Սամվել Հարությունյանն ազատվել է Գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սամվել Հարությունյանն ազատվել է Գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սամվել Հարությունյանին ազատել գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ:

  • Արդարադատության նախարարի տեղակալն ազատվել է պաշտոնից

    Արդարադատության նախարարի տեղակալն ազատվել է պաշտոնից

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 8-ի որոշմամբ՝ Աննա Վարդապետյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Աննա Վարդապետյանին ազատել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասվում է վարչապետի որոշման մեջ։ Հիշեցնենք՝ Աննա Վարդապետյանն արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնել էր 2019 թվականի ապրիլի 4-ին։

  • Հովհաննես Քոչարյանին փոխոստիկանապետի պաշտոնից ազատելն ընթացքի մեջ է․ վարչապետի խոսնակ

    Հովհաննես Քոչարյանին փոխոստիկանապետի պաշտոնից ազատելն ընթացքի մեջ է․ վարչապետի խոսնակ

    Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հաստատել է փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի՝ պաշտոնից ազատման լուրը: Խոսնակը լրատվամիջոցների հետ զրույցում ասել է, որ գործընթացն ընթացքի մեջ է։ Հավելենք, որ Sputnik Armenia-ում տեղեկություներ հայտնվել այն մասին, որ փոխոստիկանապետը լրատվամիջոցի հետ զրույցում նշել էր, որ ինքը երեկ աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն։

  • Վայոց ձորի մարզպետը ազատվեց պաշտոնից կառավարության որոշմամբ

    Վայոց ձորի մարզպետը ազատվեց պաշտոնից կառավարության որոշմամբ

    Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն ազատվել է պաշտոնից: Այդ մասին որոշումը Կառավարության նիստի օրակարգում է՝ չզեկուցվող հարցերի թվում: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Տրդատ Սարգսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզպետի պաշտոնից», – ասված է կառավարության որոշման մեջ: Փոխգնդապետին վնասվածքներ հասցնելու կասկածանքով ձերբակալվել է Վայոց ձորի մարզպետի…

  • 63%-ը ճիշտ է համարում Վալերիյ Օսիպյանին պաշտոնից ազատելու որոշումը

    63%-ը ճիշտ է համարում Վալերիյ Օսիպյանին պաշտոնից ազատելու որոշումը

    «Կո՞ղմ եք Վալերիյ Օսիպյանին պաշտոնից ազատելուն» հարցի շրջանակներում իրականացվել է հարցում, որին մասնակցել է 2100 մարդ: Հարցումն իրականացվել է MAMUL.am-ի կողմից: Հարցման մասնակիցների 63%-ը կողմ է քվերակել, 23%-ը՝ դեմ, 14%-ի համար էլ միևնույն է: Հիշեցնենք, որ Վալերիյ Օսիպյանը վերջերս ազատվել է ՀՀ ոստիկանապետի պաշտոնից և նշանակվել ՀՀվարչապետի գլխավոր խորհրդական:

  • Պուտինը 30 գեներալի ազատել է աշխատանքից

    Պուտինը 30 գեներալի ազատել է աշխատանքից

    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ իրավապահ մարմիններում բարձր պաշտոններ զբաղեցնող մոտ 30 գեներալ և գնդապետ է ազատվել աշխատանքից։ Այս մասին գրում է Коммерсантъ-ը: Պաշտոնից ազատված անձանց մեջ են Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների գծով ղեկավարի ավագ օգնական, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոմիսարովը, որը համակարգում էր երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտը, Քննչական կոմիտեի՝ Ղրիմի հարցերով վարչության…

  • ՀՀ վարչապետի խորհրդականն ազատվել է պաշտոնից

    ՀՀ վարչապետի խորհրդականն ազատվել է պաշտոնից

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գրիգոր Մուրադյանն ազատվել է վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Գրիգոր Մուրադյանին ազատել վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից», – ասված է որոշման մեջ:

  • Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալը ազատվել է պաշտոնից

    Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալը ազատվել է պաշտոնից

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Անահիտ Հախումյանը ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Անահիտ Հախումյանին ազատել քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից», – աստված է որոշման մեջ։

  • Արարատի մարզպետի 2 տեղակալներ ազատվել են պաշտոնից

    Արարատի մարզպետի 2 տեղակալներ ազատվել են պաշտոնից

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արարատի մարզպետի 2 տեղակալներ Տիգրան Պարսիլյանն ու Արթուր Մկրտչյանն ազատվել են զբաղեցրած պաշտոնից։ Որոշումների մեջ ասվում է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Տիգրան Պարսիլյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից», «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Արթուր Մկրտչյանին…