fbpx
Աշխարհ

Պուտինը Ալիևի հետ հանդիպելու ցանկություն է հայտնել

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ցանկանում է հանդիպել իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ դեպտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

«Փոխանցեք լավագույն բարեմաղթանքներս Ադրբեջանի նախագահին: Հուսով եմ՝ մենք կհանդիպենք նրա հետ դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում»,-ասել է նա Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի հետ հանդիպման ժամանակ:

Ալիևան շնորհակալություն է հայտնել Պուտինին Ռուսաստան այցելելու հրավերի համար: Բացի այդ, նա բարևներ է փոխանցել Պուտինին Ադրբեջանի նախագահի անունից:

«Ցանկանում եմ նաև փոխանցել Ադրբեջանի Հանրապետության նախագահի հրավերը մեր երկիր այցելելու ձեզ համար հարմար ժամանակ»,-հավելել է Ալիևան:

Հոկտեմբերին Վլադիմիր Պուտինը ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ ելույթ ունենալիս հրավիրել էր ԱՊՀ երկրների առաջնորդներին, որոնք ընդգրկված չեն ԵԱՏՄ կազմում, մասնակցելու տնտեսական միավորման ոչ ֆորմալ գագաթնաժողովին, որը կկայանա Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 20-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ