fbpx
Աշխարհ

Պուտինը անդրադարձել է Huawey-ի նկատմամաբ ԱՄՆ պատժամիջոցներին

ՌԴ նախագահը Մոսկվայի ժամանակով 12.00-ից ուղիղ կապով այսօր պատասխանում է Ռուսաստանի քաղաքացիների հարցերին: Հարցերը նաև արտաքին քաղաքականությանն են վերաբերել: Նախագահն իր խոսքում անդրադարձել է նաև Huawei-ի նկատմամբ ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցներին:

«Huawei-ի վրա հարձակման իմաստը Չինաստանի զարգացումը խոչընդոտելն է, որը դարձել է գլոբալ մրցակից ԱՄՆ-ի համար: Նույնը տեղի է ունենում Ռուսաստանի նկատմամբ և կշարունակի տեղի ունենալ: Եթե մենք ցանկանում ենք արևի տակ արժանի տեղ ունենալ, մենք պետք է դառնանք ավելի ուժեղ, այդ թվում` առաջին հերթին տնտեսական հարթակում:

Լարված հարաբերություններն իրականում ոչ մեկին էլ ձեռք չեն տալիս, քան որ մենք, եթե կորցրել ենք 50 մլրդ դոլար, ապա Եվրամիությունը կորցրել է 240 մլրդ դոլար: Եվ դա անդրադառնում է նաև եվրոպական երկրների տնտեսության վրա:

Իմ անձնական դիրքորոշումն էլ է այն, որ ավելի լավ է ապրել տնտեսական նորմալ պայմաններում և առաջնորդվել ինչ-որ համընդհանուր և բոլորի կողմից հավասարապես կիրառվող կանոններով»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ