Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել և շփվել է Սևաստոպոլի խորեոգրաֆիայի ակադեմիայի ընտրական փուլին մասնակցող երեխաների հետ:
Պուտինն ակադեմիայի պատանի սաների հետ ձեռքսեղմումից հետո ասպետաբար ծնկի է իջել բալետի փոքրիկ պարուհու առջև և համբուրել նրա ձեռքը:
Վլադիմիր Պուտինը երեխաների հետ հանդիպել է Խերսոնեսի Օպերայի և բալետի միջազգային երրորդ փառատոնի ընթացքում՝ «Սպարտակ» ներկայացման ընդմիջման ժամանակ:

