Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական խորհրդի գագաթնաժողովի շրջանակում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին՝ Երևանում, առանձին հանդիպումներ կանցկացնի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Միջոցառման շրջանակում կկայանան Պուտինի բանակցությունները Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Իրանի նախագահ Ռոհանիի հետ»,-նշվում է հաղորդագրության մեջ: