Թուրքիայում ակնկալում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը երկիր: «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը` նշելով, որ այցը տեղի կունենա փետրվարին, հնարավոր է 14-ին:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Թուրքիա այցի հստակ ժամկետներ դեռևս չկան, սակայն հեռանկարում նման այց կա: