ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը աշնանը կայցելի Սաուդյան Արաբիա: Այդ մասին այսօր հայտարարել է Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Խալիդ Ալ-Ֆալիհը:
Նա նշել է, որ Պուտինի այցը թագավորություն, ըստ ամենայնի, կկայանա հոկտեմբերին:
Այս տեղեկությունը նաև հաստատվել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: