Wikipedia-ն կարելի է փոխարինել նոր Ռուսական մեծ հանրագիտարանի էլեկտրոնային ձևաչափով: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուրտինը։
«Սա, ամեն դեպքում, վստահելի տեղեկություն կլինի՝ լավ, ժամանակակից ձևաչափով»,-ասել է Պուտինը երեկ երեկոյան Կրեմլում տեղի ունեցած Ռուսաց լեզվի խորհրդի նիստի ժամանակ:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը դեռևս 2016թ․ ստեղծել էր աշխատանքային խումբ, որը պետք է պատրաստեր ռուսական հանրագիտարանի էլեկտրոնային հարթակը: Այս տարվա սեպտեմբերին հայտնի դարձավ, որ գրեթե 2 միլիարդ ռուբլի կհատկացվի էլեկտրոնային հանրագիտարան ստեղծելու համար, և դրա աշխատանքները նախատեսվում է ավարտել 2022 թվականին:
Wikipedia.ru-ի գործադիր տնօրեն Ստանիսլավ Կոզլովսկին, անդրադառնալով Պուտինի հայտարարությունը, ասել է, որ այն, ինչ ուզում են անել ՌԴ իշխանությունները, այնքան էլ հստակ չեն, թե ինչ են ուզում անել Ռուսաստանի իշխանությունները:
«Ի՞նչ ասել է փոխարինել, ինչ է, Wikipedia-ն պետք է արգելե՞ն Ռուսաստանի տարածքում: Եթե այդպես է, դա շատ ցավալի է»,-Gazeta.ru-ին ասել է Կոզլովսկին՝ հավելելով՝ հույս ունի, որ Ռուսաստանի նախագահը դա չի ի նկատի ունեցել:
Կոզլովսկու խոսքով՝ Wikipedia-ի ռուսերեն հոդվածների ծավալը շուրջ 20 անգամ ավելին է, քան Ռուսական մեծ հանրագիտարանի հոդվածների ծավալը: Wikipedia-ում ռուսերեն լեզվով հոդվածների քանակը կազմում է 1,6 միլիոն, իսկ Ռուսական մեծ հանրագիտարանն ունի 80 հազար հոդված, նշել է նա:
Հիշեցնենք, Wikipedia Foundation ամերիկյան կազմակերպությունը Wikipedia-ն ստեղծել է 2001 թվականին: