Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար՝ Նիկոլ Փաշինյանին: Վ.Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և նրա կուսակցությանը ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և հաջողություններ մաղթեց գալիք ծրագրերի իրականացման հարցում:
Պուտինը նշել է նաև, որ հայ-ռուսական դինամիկ հարաբերությունները պետք է պահպանել, այդ թվում ՝ անվտանգության, ՀԱՊԿ-ի և այլ ինտեգրացիոն ծրագրերի շրջանակներում:
Փաշինյանն իր կողմից հաստատեց պատրաստակամությունը Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման առումով՝ ընգծելով, որ Հայաստանը դրական է տրամադրված ԵԱՏՄ-ի հարցում: Նա նաև ՌԴ նախագահին հրավիրել է այցելել Հայաստան գալիք 2019թ.-ի ընթացքում պաշտոնական այցով:
աղբյուր՝ armeniasputnik.am
Պուտինը շնորհավորել է Փաշինյանին
