Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ժամանեց Զարթոնք գյուղ, որտեղ առավոտից բնակիչները ի նշան բողոքի՝ փակել էին գնացքի ճանապարհը: Նրանք նստել էին ռելսերի վրա ու պահանջում գյուղապետի հրաժարականը:
Դավիթ Սանասարյանը գյուղացիներին առաջարկեց բացել երկաթգիծը և ներկայացնել իրենց պահանջները:
«Եկեք հավաքվենք մի կողմի վրա, հասկանանք՝ ինչն ինչոց է: Այս ճանապարհը դուք միշտ ունեք, բայց եկեք հավաքվենք, հասկանանք՝ ինչ ա եղել: Դուք կբարձրացնեք բոլոր հարցերը, կհասկանանք, կասեմ՝ մենք ինչ ենք արել, մնացածն արդեն կխոսենք», – ասաց ՊՎԾ պետը:
Երկաթգիծը փակած բնակիչները բացեցին ճանապարհը և որոշեցին ՊՎԾ պետի հետ միասին ուղևորվել գյուղապետարան:


