Ապրիլի 27-ին Գյումրիում Քաղաքացու օրը նշելու համար համայնքային բյուջեից ավագանու որոշմամբ 1 մլն դրամ հատկացվեց: Գումարն ուղղված կլինի միջոցառումների իրականացմանը: 3 մեծ ծախս էր հաշվարկված՝ հրավառություն, 2 փառատոն և հյուրասիրություն:
1 մլն դրամից 500.000 դրամը ծախսվելու է հրավառության համար, ֆուրշետի տեսքով հյուրասիրության նպատակով կծախսվի 250.000 դրամ: Այդ 1մլն-ից 250.000 դրամ էլ տրամադրվելու է փոխադրամիջոցներին, որոնք Արհեստի եւ Արվեստի փառատոնի էքսպոզիցիաներն են տեղափոխելու:
Ավագանու նիստի ընթացքում կառույցի ֆինանսիստը նշեց. «Այդ մեկ միլիոն դրամը մենք ունենք, ունենք տարեկան հաստատված մշակութային միջոցառումների գրաֆիկ պլանը, եւ տեղաշարժ ենք կատարել էդ միջոցառումների մեջ, որոշակի միջոցառումների ծախսերը կկրճատվեն, որ էս բլոկի ծախսը լինի»:
Քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ տեղեկացրեց, որ հիմնական ծախսը կատարվում է կենտրոնական բյուջեից: «Ուղղակի էս մի քանի ծախսն առաջարկեցին, դե մենք էլ կանենք»,-նշեց Բալասանյանը:

