Սպորտ

Պյանիչը նարգիլե է ծխել ու ալկոհոլ օգտագործել․ նրան հեռացրել են հավաքականից

Թուրքական «Բեշիքթաշի» ֆուտբոլիստ Միրալեմ Պյանիչը հեռացվել է Բոսնիա և Հերցոգովինայի ազգային հավաքականից։

Այս մասին հայտնում է AS պարբերականը։

Նշվում է, որ պատճառը Պյանիչի կողմից նարգիլեի ու ալկոհոլի օգտագործումն է։

Այս մասին հայտնի է դարձել մի քանի կադրերի հրապարակումից հետո, որոնցում երևում է ծխող ու խմող Պյանիչը։

Ըստ աղբյուրի՝ սա է պատճառը, որ ֆուտբոլիստը բաց է թողել Աշխարհի առաջնության որակավորման փուլի Ուկրաինայի հետ հանդիպումը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ