Իտալիա Ա Սերիայի 25-րդ տուրը մեկնարկեց:
«Միլանը» սեփական հարկի տակ ուժերը չափեց «Էմպոլիի» հետ: Գատուզոյի թիմը գեղեցիկ հաղթանակ տարավ՝ ջախջախելով մրցակցին 3:0 հաշվով:
Բոլոր գոլերը գրանցվեցին երկրորդ խաղակեսում: Հաշիվը 49-րդ րոպեին բացեց Կշիշտոֆ Պյոնտեկը: 51-րդ րոպեին Կաստիլյեխոյի փոխանցումից հետո աչքի ընկավ Կեսիեն:
67-րդ րոպեին էլ գոլի հեղինակ դարձավ անձամբ Կաստիլյեխոն:
Այս հաղթանակից հետո «Միլանը» 45 միավորով 4-րդ տեղում է: «Էմպոլին» 21 միավորով 17-րդն է:
Հաղորդում է armsport.am-ը։