«Փյունիկ»-«Գանձասար-Կապան» հանդիպման միջադեպի հետ կապված պարզաբանումները կներկայացվեն Ոստիկանություն

Հրապարակող՝

ՀՖՖ ներկայացուցիչը՝ Եվրոպա Լիգայում (ԼՈւՍԱՆԿԱՐ)

Ամենադիտվածներ

Փետրվարի 29-ին կայացել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրի «Փյունիկ»-«Գանձասար-Կապան» հանդիպումը:

Ընդմիջման ընթացքում «Գանձասար-Կապան» ՖԱ ղեկավարության ներկայացուցիչները փորձել են հարաբերություններ պարզել հանդիպման գլխավոր մրցավար Աշոտ Ղալթախչյանի հետ, հնչեցրել են սպառնալիքներ և վիրավորական արտահայտություններ:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան միջադեպի հետ կապված հավաքում է պարզաբանումներ, որոնք կներկայացվեն ՀՀ Ոստիկանություն:

Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։

Ամենաթարմ