fbpx
Սպորտ

Փյունիկը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը Ռոման Բերեզովսկու հետ

«Փյունիկ» ՖԱ-ն գրառում է կատարել Facebook-ում: Ակումբը հայտնում է, որ երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Ռոման Բերեզովսկու հետ։

«Մասնագետը կկենտրոնանա Հայաստանի ազգային հավաքականում իր աշխատանքի վրա։

«Փյունիկ» ՖԱ-ն կշարունակի համագործակցությունը Ռոման Բերեզովսկու հետ, ուղղված դարպասապահների դպրոցի զարգացմանը «Փյունիկ» ակադեմիայում՝ հաշվի առնելով մասնագետի փորձը, տաղանդը և արժանիքները։

«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Ռոման Բերեզովսկուն թիմի գլխավոր մարզչի պաշտոնում ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում»,-ասվում է գրառման մեջ։

https://www.facebook.com/fcpyunik/posts/3211844422255777

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ