Այսօր՝ նոյեմբերի 26-ին, կայացել է ՖԱԼ-ի (Ռուսաստանի առաջին դիվիզիոն) Գավաթի վիճակահանությունը: Մրցաշարը կկայանա փետրվարի 8-ից 21-ը Կիպրոսի Պաֆոս քաղաքում: Այս մասին հայտնում է armsport.am-ը:
Ամեն տարի մրցաշարին մասնակցում են այլ երկրների ակումբներ: Այս տարի մրցաշարին կմասնակցի նաև Երևանի «Փյունիկը»:
Այլ երկրների թիմերից կմասնակցեն էստոնական «Լևադիան», լատվիական «Ռիգան» և ՌՊԼ-ն ներկայացնող «Ուրալը»:
«Փյունիկն» ընդգրկված է A խմբում, որտեղ կխաղա «Լուչի», «Մորդովիայի» և «Ռոտորի» հետ:
ՖԱԼ-ի Գավաթի նախորդ տարվա հաղթող է դարձել Եկատերինբուրգի «Ուրալը», որն այս պահին զբաղեցնում է ՌՖՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղը: