fbpx
Մշակույթ

Հայկական խաչքարագործությունը Գերմիանիայում

Panorama.am-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի  Դաշնության  Լայպցիգ և Վեյմար քաղաքներում անցկացված «Եվրոպական ժառանգության կամավորների գործընկեր» ծրագրերի համակարգողների և «Կամավորության լավագույն մոդելները` Եվրոպական մշակութային ժառանգության համար» խորագրերը կրող  համաժողովներին մասնակցել է նաև Հայաստանի «Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պատվիրակությունը:

«Կամավորության լավագույն մոդելները` Եվրոպական մշակութային ժառանգության համար» խորագրով  խորհրդաժողովն  անցկացվել է հին շինությունների  և  հուշարձանների պահպանությանը, վերականգմանը և վերանորոգմանը նվիրված Եվրոպական առաջատար ցուցահանդեսի շրջանակում` Եվրոպական ժառանգության տարվա համատեքստում:

ՊՈԱԿ-ի կայքից տեղեկանում ենք, որ Եվրոպական ժառանգության կամավորներ կազմակերպության հետ նախապես պայմանավորվածություն էր ձեռք բերվել ցուցահանդեսի օրերին «Դենկմալ» – Հին շնությունների կոնսերվացիայի, վերականգնման և վերանորոգման Եվրոպայի առաջատար ցուցահանդես-տոնավաճառին Հայաստանը ներկայացնել  խաչքարագործության մասին առանձին ստենդով ու վարպետության դասով: Հայկական պատվիրակության հետ Գերմանիա էր մեկնել նաև ՀՀ  ժողովրդական վարպետ Վարազդատ Հարությունյանի խաչքարագործության դպրոցի  ներկայացուցիչ  Գարիկ  Հովհաննիսյանը: Մասնակիցները հնարավորություն են ունեցել  տեսնելու խաչքարգործության  մասին տեսաֆիլմ: Խոսվել է նաև Ջուղայի գերեզմանատան հայկական խաչքարերի ոչնչացման և մշակութային ցեղասպանության մասին:

Այցելուները  մեծ  հետաքրքրություն են ցուցաբերել  Հայաստանի պատմության, մշակույթի և խաչքարագործության մասին,  տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ գործակցության ու համատեղ ծրագրեր իրականացնելու պատրաստակամություն են հայտնել:

Քննարկվել են նաև Եվրոպական ժառանգության կամավորներ կազմակերպության հետ հետագա համագործակցության ուղղությունները, նաև` Հայաստանի պատմամշակութային հուշարձանների պահպանության և հանրահռչակման գործում միջազգային կամավորների ընդգրկելու հարցը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ