fbpx
Հասարակություն

Քաղաքացիական պաշտպանության միջոցառում՝ էկոնոմիկայի նախարարությունում

Հունիսի 28-ից հուլիսի 1-ը ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության մասնագետների խումբն այցելել էր էկոնոմիկայի նախարարություն:

Գերատեսչությունում անցկացվեց «Քաղաքացիական պաշտպանության կազմավորումների գործողությունները ռազմական դրության պայմաններում ազգաբնակչությանը սննդով և նյութատեխնիկական միջոցներով ապահովման միջացառումների իրականացման ժամանակ» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Միջոցառման նպատակն էր բարձրացնել արձագանքող ուժերի պատրաստվածությունն իրենց առջև դրված խնդիրների կատարման ուղղությամբ, կատարելագործել աշխատանքային խմբերի ներդաշնակ աշխատանքները ռազմական դրության ժամանակ:

Ըստ սցենարի՝ հակառակորդի կողմից ռմբակոծության հետևանքով Տավուշի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ համայնքներից տեղի է ունեցել բնակչության մասնակի տարհանում:

Քննարկվեցին տարհանված բնակչության տեղաբաշխման վայրերում սննդով ու առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովման հետ կապված հարցերը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ