fbpx
Իրավական

Քաղաքացին փորձել է թալանել Բաղրամյան պողոտա 85 հասցեում գտնվող ՍԱՍ սուպերմարկետը

Երևանում զինված քաղաքացին փորձել է գիշերը թալանել Բաղրամյան պողոտա 85 հասցեում գործող ՍԱՍ սուպերմարկետը, այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը:

Հունվարի 17-ին՝ ժամը 03:15 -ին, ահազանգ է ստացվել մի քաղաքացու կողմից, որ զինված անձը մտել է Բաղրամյան պողոտա 85 հասցեում գործող ՍԱՍ սուպերմարկետը և ցանկացել է գումար հափշտակել:

Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը, ընթանում է քննությունը:

Անդրադառնալով մամուլում տարածված տեղեկություններին, թե սուպերմարկետ ներխուժած տղամարդու մոտ եղել է պայթուցիկ սարք, Զարզանդ Գաբրիելյանը նշեց, որ այդ մանրամասները պարզ կդառնան նախաքննության արդյունքում:


ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ