fbpx
Քաղաքականություն

«Աշտարակի քաղաքապետը ձայներ է հավաքում ՔՊ-ի համար», – Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է.

«Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը, ով նախորդ բոլոր ընտրություններին հայտնի է եղել ՀՀԿ-ի համար «տասովկա» անելով, հիմա Աշտարակում բոլոր քրեական հեղինակություններին, քրեական դեմքերին լծել է ՔՊ-ի համար ձայն հավաքելու գործին։

Ուշագրավ է, որ նա նման հրահանգ չի ստացել ՔՊ-ից, ոչ էլ առանձնապես ՔՊ-ն ձայնի խնդիր ունի, բայց գործող քաղաքապետը, հավատարիմ իր «հին մասնագիտությանը», ներկայում լծվել է այդ գործին:

Ի դեպ, նշենք, որ նույն այս քաղաքապետը՝ Թովմաս Շահվերդյանը, հեղափոխության օրերին արգելում էր ժողովրդին գալ Երևան և մասնակցել ցույցերին, միևնույն ժամանակ ճնշումների էր ենթարկում Երևան հասածներին ու ճանապարհ փակածներին»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ