Հանրապետության տարածքում`
Մայիսի 22-ի ցերեկը, 25-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 23-24-ը, 26-ի կեսօրից հետո, 27-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 23-25-ն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Մայիսի 22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, մայիսի 23-26-ի կեսօրից հետո, 27-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: