Մայիսի 9-ին, ժամը 19:09-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին քամուց բարդիների ճյուղերը պոկվել և ընկել են, ճանապարհի երթևեկությունը դարձել է միակողմանի. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Փրկարարները «Եղեգնաձորի ՃՇՇ» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցների հետ համատեղ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 116-118-րդ կմ-երից հեռացրել են պոկված ճյուղերը:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։