fbpx
Հասարակություն

ՔՏՀԱ տեսուչները դիտարկել են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ նոյեմբերի 1-ին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ խստացված գրաֆիկով վերահսկողական աշխատանքներ են իրականացրել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։

«Վաղ առավոտից Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հանրային տրանսպորտի կանգառի կետերում ուսումնասիրվել է 70 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների 8 խախտում, որոնց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։

Covid-19-ի տարածումը կանխարգելելու նպատակով առաջիկա օրերին տեսչական մարմինը կշարունակի հասարակական տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողությունը»,- ասվում է հաղորդագրույան մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ