Իրավական

Քանաքեռում սպանությունների գործով կալանավորվել է 3 անձ

Օրեր առաջ Քանաքեռում տեղի ունեցած հայտնի դեպքերի արդյունքում սպանվեցին «Քանաքեռցի Տույ» մականունով Արթուր Ղազարյանը, նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանը և ևս 2 անձ։

Հարուցված քրեական գործով անցնող անձանցից 3-ը կալանավորվել են։ Խոսքը Սիմոնյանի 3 որդիների մասին է։

Այս մասին Armtimes-ին հայտնել են Քննչական կոմիտեից։

Նշվում է, որ մինչ այս ձերբակալվել էին Սիմոնյանի 4 որդիներն ու գործով անցնող Գևորգ Ջաբարյանը, որոնք, սակայն ավելի ուշ ազատ են արձակվել, նրանց մեղադրանք չի առաջադրվել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ