Ռեփեր Քանյե Ուեսթը համացանցում ոչ պատշաճ վարք դրսևորելու պատճառով հեռացվել է «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխությունից։ Այս մասին հայտնել է The Guardian-ը։
Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Instagram-ը 24 ժամով արգելափակել է արտիստին։ Ռեփերի էջի բովանդակությունը խախտում է սոցիալական ցանցի քաղաքականությունը, այն պարունակում է «ատելություն, ահաբեկում և ոտնձգություն հրահրելու վերաբերյալ» գրառումներ: