Քարագլխի մոտ 30 տոկոսն է միայն մեր վերահսկողության տակ, իսկ մնացածն Ադրբեջանի վերահսկողության տակ է։
Այս մասին Tert-ին ասել է Փառուխ գյուղի նախկին համայնքապետ Արտյուշա Միքայելյանը։
Փառուխ գյուղի մասով Միքայելյանն ասել է, որ դրա մի մասը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ է, իսկ մոտ 100 մետր այն կողմ՝ աջ ու ձախ, ամբողջությամբ ադրբեջանցիներ են։ Նա նշել է, որ փակ են գյուղ տանող բոլոր ճանապարհները։
Նրա խոսքով՝ Փառուխում մի հոգու դիմաց 100 ադրբեջանցի է կանգնած, ովքեր մեծ քանակությամբ մեքենաներով ու զենքերով գտնվում են այդ հատվածում։
Նա նշել է, որ բնակիչները գյուղը լքելու մտադրություն չունեն ու հույս ունեն, որ հարցը կկարգավորվի և իրենց կվերադառնան իրենց տները։