fbpx
Ժամանց

Ուիլ Սմիթը ներողություն է խնդրել բոլորից, այդ թվում՝ Քրիս Ռոքից

Հոլիվուդյան հայտնի դերասան Ուիլ Սմիթը, ով օրերս «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ ապտակեց հաղորդավար, կատակերգու Քրիս Ռոքին, ով իրեն թույլ էր տվել կատակել Սմիթի կնոջ ճաղատության առումով, որը հիվանդության արդյունք է, ներողություն է խնդրել ու այն հրապարակել Instagram-ում։

Սմիթը նշել է, որ բռնությունը թունավոր է ու կործանարար և մրցանակաբաշխության ընթացքում իր պահվածքը անընդունելի է ու աններելի։

Նրա խոսքով՝ կատակն իր աշխատանքի մի մասն է, բայց այլ է, երբ այդ կատակը սեփական կնոջ առողջական վիճակի մասին է և սա է պատճառը, որ ինքը շատ էմոցիոնալ է ընդունել այն։

Նա ներողություն է խնդրել Ռոքից, ամերիկյան կինոակադեմիայից, շոուի կազմակերպիչներից, բոլոր ներկաներից ու նաև ամբողջ աշխարհի հանդիսատեսից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ