Քարաթափում Գետափ-Եղեգնաձոր ճանապարհին․ ճանապարհը փակվել է երկկողմանի

Հրապարակող՝

Քարաթափում․ 200կգ ժայռաբեկորը հայտնվել է Սարալանջ – Սարի թաղ ճանապարհին

Ամենադիտվածներ

Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, ժամը 13։42-ին տեղեկություն է ստացվել, որ Գետափ-Եղեգնաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել է։

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ քարաթափումը տեղի է ունեցել Եղեգնաձոր-Գետափ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին (մոտ 4․5 խմ):

Փրկարարները սահմանազատել են տարածքը․ համայնքապետարանի կողմից կիրականացվեն համապատասխան աշխատանքներ։

Նշվում է նաև, որ ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի․ տեղում կիրականացվեն աշխատանքներ։

Ամենաթարմ