Ամերիկյան իրապատում շոուների աստղ Քիմ Քարդաշյանը շնորհավորել է հայկական Սուրբ Ծնունդը: Նա համապատասխան գրառում է արել X-ի միկրոբլոգում:
«Շնորհավոր հայկական Սուրբ Ծնունդ»,-գրել է նա:
Քարդաշյանի գրառումը շփոթմունք է առաջացրել նրա հետեւորդների շրջանում: Ոմանք զարմացել են՝ «ի՞նչ նկատի ունի Քիմը. մի՞թե Սուրբ ծնունդը դեկտեմբերի 25-ին չէր», բայց շատերն ավելի տեղեկացված են եղել ու աստղի գրառման ներքո շնորհավորել են հայկական Սուրբ ծնունդը: