Քարդիֆի երկրպագուներն Արսենալի հետ խաղից առաջ ակցիա են իրականացրել Սալայի պատվին

Հրապարակող՝

«Քվեարկել եմ հանուն հեղափոխական Հայաստանի». Սուրեն Սահակյան

«Քարդիֆ Սիթիի» երկրպագուներն պերֆորմանս են իրականացրել անհետ կորած Էմիլիանո Սալայի պատվին անգլիական Պրեմիեր-լիգայի 24-րդ տուրի` «Արսենալի» հետ երեկ կայացած խաղից առաջ:

Մեկնարկային սուլիչից առաջ լռության րոպե է կազմակերպվել:

Ֆուտբոլիստները կանգնել են կենտրոնական շրջանի մոտ, իսկ «Քարդիֆի» երկրպագուներն իրենց սեկտորը ներկել են դեղին գույնով, ինչն արգենտինացի ֆուտբոլիստի նախկին ակումբի` ֆրանսիական «Նանտի» հիմնական գույնն է:

Սալան, հիշեցնենք, «Քարդիֆ» է տեղափոխվել «Նանտից» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Հունվարի 21-ի երեկոյան հարձակվողը հրաժեշտ է տվել ֆրանսիական թիմի իր խաղընկերներին և մասնավոր ինքնաթիռով մեկնել է Ուելս, սակայն նախատեսված վայրէջքից մոտ մեկ ժամ առաջ անհետացել էր ռադարների տեսադաշտից:

Հաղորդում է armsport.am-ը։

Ամենաթարմ