Պորտուգալիայի Օդիվելաշ քաղաքում փետրվարի 1-4-ը կանցկացվի «Եվրոպա օփեն» անվանումով ձյուդոյի օլիմպիական վարկանիշային մրցաշար:
Մասնակիցների թվում կլինեն Հայաստանի ներկայացուցիչներ, հրազդանցի Շահեն Աբաղյանը (60 կգ) և երևանցի Դավիթ Սարգսյանը (81 կգ):
Նրանց մրցավայր կուղեկցի վաստակավոր մարզիչ Տիգրան Բաբայանը:
Պարապուրդի չեն մատնվում նաև մեր առաջատարները ` Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) և Արսեն Խանջյանը (90 կգ):
Նրանք կմասնակցեն հաջորդաբար Փարիզում (փետրվարի 10 -12) և Դյուսելդորֆում (փետրվարի 22-24-ին) անցկացվելիք միջազգային բարձրագույն կարգի մրցաշարերին:
Հաղորդում է armsport.am-ը։
