ՀՀ-ում Քարֆուրն առաջին ամենամեծ առևտրի ցանցն է, որը հրաժարվում է պլաստիկե տոպրակից

Ամենադիտվածներ

Հուլիսի 3-ը պլաստիկի դեմ պայքարի միջազգային օրն է: Շուկայում լինելով ամենամեծ բիո բաժին ունեցողը, ինչպես նաև էկո գաղափարախոսության, առողջ ապրելակերպը խրախուսող` «Քարֆուր» սուպերմարկետը անմասն չմնաց այս ամենից: Այսօր «Քարֆուր»-ի «Երևան մոլ»-ի մասնաճուղում տեղի ունենցավ միջոցառում, որտեղ սուպերմարկետի գլխավոր տնօրենը Վաչե Արսենը ներկայացրեց «Ասա´ ոչ պլաստիկե տոպրակներին» նախաձեռնության կարևորությունը երկիր մոլորակի համար: «Կարո´ղ ենք աշխարհը և Հայաստանը ազատել մեկ անգամյա օգտագործման պլաստիկ տոպարակներից: Եկել է ժամանակը այս գաղափարն իրագործելու: Ամեն տարի մենք միլիոնավոր տոննաներով մեկ անգամյա պլաստիկե տոպրակներ ենք օգտագործում, որի մեծ մասը վերամշակման ենթակա չէ: Ամեն տարի ամբողջ աշխարհում արտադրվող մեկ անգամյա պլաստիկե տոպրակների քանակը դառնում է պայթյունավտանգ»,- ասաց Վաչե Արսենը ներկայացնելով, որ պլաստիկե արտադրման քանակը 1900-ականների 2 միլիոն տոննայից հասել է 368 միլիարդ տոննայի, իսկ արտադրված պլաստիկի կեսից ավելին արտադրվել է 2000-ականներին:Նրա խոսքով` այս տեմպերով 2025 թվականին արտադրության ծավալները կհասնեն 600 միլիարդ տոննայի։ «Տարեցտարի մենք մոլորակ ենք արտանետում 300 միլիոն տոննա պլաստիկե աղբ: Համաձայն միացյալ ազգերի զարգացման ծրագրի ուսումնասիրությունների` վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանն արտադրել է 100 հազար տոննա պլաստիկե աղբ: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության աջակցությամբ իրականացված ուսումնասիրությունների` պլաստիկ տոպրակները, շշերի տարաները Հայաստանում ջրի աղտոտման հիմնական պատճառն են: «Քարֆուր»-ում մենք հորդորում և ուղղորդում ենք հաճախորդներին ճիշտ կազմակերպել գնումները, ապրել շրջակա միջավայրի նկատմամբ մեծ պատասխանատվությամբ հանուն մեր մոլորակի։ Մենք մեր հաճախորդներին ապահովում ենք բնական էկո ապրանքներով և կազմակերպում այդ կայուն էկո սովորույթների ներթափանցումը իրենց առօրյա կյանք»,- ասաց Վաչե Արսենը:

«Քարֆուր»-ը, որպես էկո համակարգի մի մասնիկ` իր առջև չափանիշ է սահմանում` լինել շրջակա միջավայրի նկատմամբ պաստասխանատու, ինքնաբավ կազմակերպություն. «Մենք պետք է հասկանանք , որ մեկ անգամյա պլաստիկե տոպրակները հանգեցնում են բազմաթիվ խնդիրների, և պետք է դադարեցնենք դրանց օգտագործումը: «Քարֆուր Հայաստան»-ը մեծ հպարտությամբ հայատարարում է, որ Հայատանում մենք առաջին ամենամեծ առևտրի ցանցն ենք, որը հրաժարվում է պլաստիկե տոպրակից»,- ասաց «Քարֆուր Հայաստան»-ի տնօրեն Վաչե Արսենը:

Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Արաբական Միացյալ էմիրությունների լիազոր դեսպանի պաշտոնակատարը, ֆրանսիական դեսպանատան տնտեսական հարցերի պատասխանատուն, Շրջակա միջավայրի և Էկոնամիկայի նախարարությունների ներկայացուցիչներ, հյուրեր, հաճախորդներ:

Աղբյուրը՝ Araratnews։

Ամենաթարմ