Քարինտակում քաղաքացիական անձի մարմին է հայտնաբերվել

Ամենադիտվածներ

Որոնողական աշխատանքների ընթացքում Արցախի Քարինտակ գյուղում հայտնաբերվել է 58-ամյա քաղաքացիական անձի մարմին։

Այս մասին հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

Նա նշել է, որ Ալվարդ Թովմասյանի աճյունը գտնվել է տան բակում։ Հարազատները կնոջ ինքնությունը ճանաչել են։

Թադևոսյանի խոսքով՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ամենաթարմ