Հունան Թադևոսյան

  • Աճյունների որոնումներն այսօր շարունակվում են Հադրութում ու Վարանդայի ուղղությամբ

    Աճյունների որոնումներն այսօր շարունակվում են Հադրութում ու Վարանդայի ուղղությամբ

    Զոհված զինծառայողների և անհետ կորածների աճյունների որոնումները շարունակվում են։ Երեկ որոնումներն իրականացվել են Արցախի հարավային թևում, բայց արդյունք չեն տվել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը։ Նա նշում է, որ այսօր որոնումները շարունակվում են Հադրութի շրջանում և Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությամբ։ Թադևոսյանը հիշեցնում է, որ…

  • Արցախի հարավային շրջաններից հայտնաբերվել է ևս 2 աճյուն

    Արցախի հարավային շրջաններից հայտնաբերվել է ևս 2 աճյուն

    Հունիսի 1-ին Արցախի ՆԳՆ պետական ծառայության տեղեկատվության բաժնի պետ Հունան Թադևոսյանը հայտնել է, որ Արցախի հարավային շրջաններում (Հադրութ, Վարանդա, Ջրական) այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 աճյուն։ Նախնական տվյալներով՝ նրանք ռազմագործողությունների մասնակիցներ են։ Ինքնությունը կպարզվի միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Զոհված զինծառայողների աճյունների որոնումներն այսօր իրականացվում են 2 ուղղություններով Վարանդայի շրջանում…

  • Աճյունների որոնումը դադարեցվել է․ կվերսկսվեն, եթե լինեն հստակ տեղեր իմացող ուղեկցողներ

    Աճյունների որոնումը դադարեցվել է․ կվերսկսվեն, եթե լինեն հստակ տեղեր իմացող ուղեկցողներ

    ԱՀ ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը հայտնում է, որ Արցախում որոնողական աշխատանքներ չեն իրականացվում, քանի որ չկան ուղեկցողներ։ «Առաջվա նման չենք կարող գնալ տարբեր տեղերում փնտրել, հիմա նորից հայտեր ենք ընդունում զինծառայողներից, ծնողներից, տարածքին ծանոթ մարդկանցից»,- մանրամասնել է Թադևոսյանը և հավելել, որ որոնումները կվերսկսվեն, եթե լինեն ուղեկցողներ, որոնք կիմանան հստակ տեղերը։

  • Հայտնաբերվել է ևս 3 զինծառայողի աճյուն

    Հայտնաբերվել է ևս 3 զինծառայողի աճյուն

    Արցախում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը հայտնել է, որ Ջաբրայիլի ու Կուբաթլուի հատվածներում հայտնաբերվել է 3 զինծառայողի աճյուն։ Թադևոսյանն ասել է, որ նրանցից 2-ի դիերն անճանաչելի են, նշանակվել է փորձաքննություն։ Որոնողական աշխատանքներն այսօր իրականացվելու են Ֆիզուլիի, Հարդութի ու Ջաբրայիլի ուղղություններով։ Առայսօր հայտնաբերվել…

  • Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 2 հայ զոհված զինծառայողի աճյուն

    Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 2 հայ զոհված զինծառայողի աճյուն

    Ադրբեջանը Հայաստանին է զոհված երկու զինծառայողների աճյուններ, որոնք գտնվել են Մարտունուց և Թալիշից։ Այս մասին հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։ Նա նշել է, որ երեկ որոնողական աշխատանքներ չեն կատարվել՝ պայմանավորված Ալիևների Շուշի այցով, բայց այսօր դրանք շարունակվում են Շուշիում, Հադրութում, Ջաբրայիլում և Ֆիզուլիում։ Թադևոսյանի…

  • Քարինտակում քաղաքացիական անձի մարմին է հայտնաբերվել

    Քարինտակում քաղաքացիական անձի մարմին է հայտնաբերվել

    Որոնողական աշխատանքների ընթացքում Արցախի Քարինտակ գյուղում հայտնաբերվել է 58-ամյա քաղաքացիական անձի մարմին։ Այս մասին հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։ Նա նշել է, որ Ալվարդ Թովմասյանի աճյունը գտնվել է տան բակում։ Հարազատները կնոջ ինքնությունը ճանաչել են։ Թադևոսյանի խոսքով՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

  • Հայտնաբերվել է 11 աճյուն․ 10-ը՝ զինծառայողի, 1-ը՝ քաղաքացիական անձի

    Հայտնաբերվել է 11 աճյուն․ 10-ը՝ զինծառայողի, 1-ը՝ քաղաքացիական անձի

    Ասկերանի վերին ենթաշրջանի, Ջաբրայիլի ու Հադրութի ուղղություններից հայտնաբերվել են 10 զինծառայողի աճյուններ, իսկ Վարդաշատ գյուղից՝ 1 քաղաքացիական անձի աճյուն։ Այս մասին հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը: Նա նշել է, որ զոհված զինծառայողների դիերը հայտնաբերվել են մարտական դիրքերում, իսկ քաղաքացիական անձինը՝ տանը։ Վերջինս տարեց մարդ…

  • Զանգելանից դուրս է բերվել 14 զինծառայողի աճյուն

    Զանգելանից դուրս է բերվել 14 զինծառայողի աճյուն

    Նախօրեին Արցախի փրկարարները Զանգելանից դուրս են բերել 14 զինծառայողի աճյուն։ Այս մասին հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։ Նա նշել է, որ այսօր որոնողական աշխատանքներ են տարվելու Ասկերանի վերին ենթաշրջանի, Մարտունու, Հադրութի, Ջաբրայիլի ու Կուբաթլու հատվածներում: Թադևոսյանի խոսքով՝ մինչ այս հայտնաբերվել են 1211 զինծառայողի և…

  • Ջաբրայիլից և Մարտունուց 3 զոհված զինծառայողի աճյուն է դուրս բերվել

    Ջաբրայիլից և Մարտունուց 3 զոհված զինծառայողի աճյուն է դուրս բերվել

    Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության որոնողափրկարարական աշխատանք իրականացնողները նախօրեին 3 զոհված զինծառայողի աճյուն են դուրս բերել, երկուսը՝ Ջաբրայիլի, մեկն էլ Մարտունու ուղությունից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգիրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։ «Այս պահին որոնողական աշխատանքները շարունակվում են Ֆիզուլիի և Մարտունու ուղղությամբ, դեռ պարզ չէ Հադրութի…

  • Արցախում այս պահին իրավիճակը հարաբերական հանգիստ է. Արցախի ԱԻՊԾ

    Արցախում այս պահին իրավիճակը հարաբերական հանգիստ է. Արցախի ԱԻՊԾ

    Արցախի Հանրապետության բնակավայրերում այս պահին իրավիճակը հարաբերական հանգիստ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը: «Ընդհանուր առմամբ այս պահին իրավիճակը հարաբերական հանգիստ է: Ցերեկային ժամերին օդային տագնապներ է հայտարարվել Ստեփանակերտում, Մարտունիում, Մարտակերտում, Շուշիում, հետո այն ավարտվել է»,- ասաց Թադևոսյանը: Ավելի վաղ,…