Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Լիտվայում հանդիպել է այդ երկրի փոխարտգործնախարար Մանթաս Ադոմինասի հետ։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ անվտանգության խորհրդի Facebook-ի պաշտոնական էջից։
- Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահի այցը Երևան
- Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ասորական Նոր տարվա առթիվ
«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում:
Այս համատեքստում ԱԽ քարտուղարը ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները, ինչպես նաև հայկական կողմի մոտեցումները հայ-ադրբեջանական հարաբերությունների, մասնավորապես՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացի և տնտեսական բոլոր ուղիների ապաշրջափակման վերաբերյալ:
Զրուցակիցները կարևորել են 2021 թվականին Հայաստանում անցկացված Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների և դրան հաջորդած ժողովրդական բարեփոխումների ընթացքը: Այս ամենը կարևորվել է երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում:
Անդրադարձ է նաև կատարվել կեղծ լուրերի դեմ պայքարի շրջանակներում երկկողմ համագործակցությանը: Թեմայի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է հերքող փաստեր Հայաստանի վերաբերյալ տարածվող կեղծ լուրերի մասին», – ասված է հաղորդագրության մեջ:


