Ըստ ադրբեջանական պաշտոնական տեղեկությունների՝ հուլիսի 14-ին Արցախի օկուպացված տարածքում հերթական ադրբեջանցին է պայթել ականի վրա։
Գյոյգյոլի շրջանի բնակիչ Ռամալ Օջագգուլուևը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ընթացքում պայթել է հակատանկային ականի վրա այն տարածքում, որը հայտնի է որպես «Բանովշայի արոտավայր»։ Այն գտնվում է Արցախի օկուպացված Քարվաճառի շրջանների և Գյոգյոլի միջև։
Ստացած վնասվածքներից ադրբեջանցին մահացել է։
