fbpx
Աշխարհ

Քաթարում մտադիր են հանդիպում անցկացնել ԻՊ հանցագործությունների հետաքննության համար

Քաթարի ԱԳՆ-ից տեղեկացրել են, որ երկիրը մտադիր է տարածաշրջանային հանդիպում անցկացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հանցագործությունների հետաքննության համար:

«Արտաքին գործերի նախարար, շեյխ Մուհամեդ բեն Աբդեռահման ալ Թանին ասել է, որ Քաթարի պետությունը մտադիր է այս տարի բարձր մակարդակի տարածաշրջանային խորհրդակցություն անցկացնել՝ քննելու ԻՊ-ի կատարած դաժան հանցագործությունները»,- ասվում է արտաքին քաղաքական գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրությունում։

Քաթարի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ «ահաբեկչության դեմ պայքարը Քաթարի պետության առաջնահերթ խնդիրն է»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ