«Քաղաքացու օրը» նշելուն հատկացված գումարը ծախսվելու է բոլոր մարզերում. Լիլիթ Մակունց

Ամենադիտվածներ

Դատարանում Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս, անդրադառնալով «Քաղաքացու օրը» նշելու համար 124 միլիոն դրամ հատկացնելուն, ասել է.

«Եթե հիշում եք նախորդ տարվա սեպտեմբերի 1-ին անցկացվող միջոցառումների գումարը, ապա կարող եք հասկանալ, որ տարբեր միջոցառումների համար հատկացվում են գումարներ, և ես կարծում եմ, որ Քաղաքացու օրը նշելու համար պետք է հատկացվի գումար»:

Լիլիթ Մակունցը նշել է, որ այդ գումարը ծախսվելու է բոլոր մարզերում: Նրա խոսքերով՝ պետք է փորձել հնարավորինս սեղմ գումարներ օգտագործել:

 

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ