fbpx
Քաղաքականություն

Եկեղեցին՝ քրեա-օլիգարխիական կլանի քաղաքական աջակից

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը այսօր հայտարարություն է տարածել, որում ընդգծել է՝ նախընտրական
քարոզարշավի շրջանակներում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հանիրավի մեղադրանքներ է հնչեցնում Հայոց Եկեղեցու հասցեին։

Մայր Աթոռի հայտարարության ուշագրավ միտքը, այն է, իբրև, Հայոց եկեղեցին՝ հակառակ ամեն տեսակ խոչընդոտի և իշխանությունների կեցվածքի, շարունակելու է անշեղորեն իրականացնել ազգապահպան իր առաքելությունը հայ ժողովրդի կյանքում։

Թերևս բազմիցս համոզվել ենք, որ եկեղեցու ու ժողովրդի սպասելիքներն ու ակնկալիքները ընդհանրապես չեն համընկնում։ Այս մտքին ժողովուրդը, թերևս, լավագույնս համոզվեց 2018 թվականի «Թավշյա հեղափոխության» օրերին, երբ եկեղեցին, որը պետության հիմքն է ու պետք է սպասարկի ժողովրդի շահը, չմիացավ հեղափոխությանը ու չկանգնեց սեփական ժողովրդի կողքին։

Կարելի է ասել, որ այսօր եկեղեցի-ժողովուրդ կապը չկա, և գաղտնիք չէ, որ եկեղեցին, լինելով նախկին քրեա-օլիգարխիական կլանի մաս, սնվել է ժողովրդի վճարած հարկերից ու պետությունից մսխած գումարներից։

Հենց սա է պատճառը, որ այսօր էլ եկեղեցին, ի դեմս մի շարք քահանաների՝ աջակցում է ընդդիմադիր ուժերին, որոնց հետ նախկինում եղել է մութ գործարքների մեջ։ Նշվածի վառ օրինակն է՝ երեկ «Հայասատան» դաշինքի նախընտրական քարոզարշավին մասնակից Տավուշի թեմի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանի հայտարարությունը, թե մեր երկրի պետականությունը վտանգված է, ու եկեղեցին միայն հույս է կապում Ռոբերտ Քոչարյանի հետ։ Փաստ է, որ եկեղեցական դասի համար նվեր կլինի գաղափարակից սրբապիղծների վերադարձը իշխանության։

Մինչ այս էլ Մարտի 1-ի գործով մեղադրվող երկրորդ նախագահի՝ Ռոբերտ Քոչարյանի, խափանման միջոցը փոխելու մասին հայտարարություն էր արել կաթողիկոսը։ Հիշեցնենք, որ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը եղել է Ռոբերտ Քոչարյանի հետ նույն` Մարտի 1-ի գործով անցնող, տարբեր հանցանքների, այդ թվում՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալուն և փողերի լվացմանն օժանդակելու մեջ մեղադրվող Սամվել Մայրապետյանի անձնական երաշխավորը։

Պատերազմում հայկական կողմի պարտությունից ու համաձայնագրի ստորագրումից հետո հասարակությունը կանգնած էր հոգեբանական ճգնաժամի առաջ, և լավագույն ոգեշնչողն ու միավորողը եկեղեցին պետք է լիներ, պետք է հասարակությանը կոչ աներ համախմբվել, ոչ թե ակնհայտ սպասարկեր, այսպես կոչված, ընդդիմադիրներերի քաղաքական շահերը։

Եվ սա այն դեպքում, երբ հակառակ իրավիճակում՝ հեղափոխության օրերին, ներկայիս կառավարությունը ժողովրդի՝ կաթողիկոսի հրաժարական տալու պահանջը զսպեց։ Անգամ այդ ամենից հետո նրանց գործելակերպը չփոխվեց․ պատերազմի ավարտից հետո քաղաքական անկայուն իրավիճակում և ռազմական դրության պայմաններում Գարեգին Բ-ն պահաջեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Ինչևէ, ժողովուրդը բազմիցս տեսել ու համոզվել է, թե որոնք են եկեղեցու ակնկալիքները թե՜ քաղաքական, թե՜ հասարակական գործընթացներում, ու եկեղեցին որևէ աղերս չունի ոչ իր իրական գործառույթների հետ, ոչ էլ ժողովրդի ցանկությունների հետ, ավեին՝ ասոցացվում է այն քրեա-օլիգարխիկ էլիտայի հետ, որը ժողովուրդը մերժեց 2018 թվականին։

Շողիկ Կակոյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ